20/04/2015 11:33
Ապրիլի 24-ին Պուտինը Երևանում կլինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցելության ընթացքում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգային հարցեր, ինտեգրացիոն համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներ: