20/04/2015 17:26
Սերժ Թանկյանը Մոսկվայում ներկայացրել է «1915» ֆիլմը
«System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանը «Wake up souls» համերգային շրջագայության շրջանակներում ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Աշխարհահռչակ խումբն այսօր «Олимпийский» համալիրում պատրաստվում է համերգ տալ, իսկ դրանից առաջ Ս. Թանկյանը Մոսկվայում ներկայացնելու է Ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմը, որի երաժշտության հեղինակը ինքն է։
Նշենք, որ «1915» ֆիլմը նկարահանել են ամերիկահայ կինոմատոգրաֆիստներ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2015թ-ին ԱՄՆ-ում։