21/04/2015 10:10
Նազարբաևի խոսնակը բացատրել է՝ ինչու վերջինս չի մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
«Դժվար է պատկերացնել, որ երբ Ղազախստանում ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ են նշանակված, Նազարբաևն այդ ծանրաբեռնված օրերին ժամանի Երևան՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին։ Նախընտրական շրջանն ավարտվում է, նա իր վերջնական հանդիպումներն է անցկացնում ընտրազանգվածի հետ, երկու օր նա Ալմաթի քաղաքում էր։ Այսօր գնացել է իր հարազատ գյուղ՝ ընտրողների հետ հանդիպելու»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խոսնակ Սեյթքազ Մաթաևը՝ փորձելով արդարացնել Նազարբաևի՝ ապրիլի 24-ին Հայաստան չժամանելու փաստը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: