21/04/2015 10:02
ԼՂՀ ՊՆ խոսնակ. Սահմաններին իրավիճակը այս օրերին հանգիստ է
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանին «իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։
Հարցին՝ հնարավո՞ր է հակառակորդն ապրիլի 24-ին ու դրան հաջորդող օրերին փորձի լարվածություն ստեղծել սահմանին, Ս. Հասրաթյանն ասել է, որ ինքը գուշակություններով չի զբաղվում. «Մենք ամեն օր սպասում ենք, որ հակառակորդը կարող է ինչ-որ քայլի դիմի, անկախ նրանցի՝ դա ապրիլի 24-ին կլինի, թե այլ օրերի Բայց այս պահին իրավիճակը հանգիստ է, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրենց տրամադրության տակ եղած ողջ առաջնագիծը, իսկ ոտնձգության դեպքում դիմում են համապատասխան գործողությունների»։