21/04/2015 13:10
Դավութօղլու. Կարևոր է անցյալի հետ արդար կերպով առերեսվելը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է եկել ուղերձով, որը տարածվել է թուրքական մամուլում: Ուզերձով թուրք վարչապետն անդրադարձել է հայերին ու Հայկական հարցին և երրորդ կողմերին կոչ արել զերծ մնալ հետևություններ անելուց:
«Դարեր շարունակ խաղաղության և եղբայրության մեջ միասին ապրած, տարբեր կրոնական ծագում ունեցող քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին խորը հետքեր թողած ցավեր են ապրել: Մենք որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին և մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին»,- թուրք վարչապետի խոսքերն է մեջբերում թուրքական Milliyet-ը և հավելում, որ Ա. Դավութօղլուն ընդգծել է, որ Օսմանյան հայերի հիշատակին և հայերի մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է։
«Այս համատեքստում այս տարի ևս՝ ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք պատարագին, Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում։ Եվ, ինչպես նախորդ տարի հայտարերել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանն ու Թուրքիան միասին կհարգեն օսմանյան հայերի հիշատակը. դա ավելի իմաստալից կլինի: Հավատում ենք, որ պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվելու, այս հասուն և արժանի մոտեցումը իրականություն կդառնա»,- նշել է Դավութօղլուն՝ հավելելով, որ հնագույն անատոլիական քաղաքակրթությունը սովորեցրել է Թուրքիային միշտ միասին նայել ապագային, տեր կանգնել, ուրախությանը և կիսել վիշտն ուրիշների հետ:
«Ինչպես Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ 2015 թվականի հունվարի 20-ի հայտարարությանս մեջ եմ ասել, երկու հնագույն ժողովուրդ կարող են իրար հասկանալ և միասին ապագային նայել։ Այսօր էլ, պատմական մեր պատասխանատվության և մարդկային պարտականության անհրաժեշտությունից ելնելով և տարբերություն չդնելով, հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում կյանքից հեռացածներին հարգանքով ենք վերաբերվում և հիշում։ Միևնույն ժամանակ հավատում ենք նաև, որ նույնքան կարևոր է անցյալի հետ արդար կերպով առերեսվելը»,- ասել է նա։
Այս իրականությունը անտեսել, ցավերի միջև խտրականություն դնել, չի կարող ընդունելի լինել թե խղճի և պատմության տեսանկյունից: Ամեն ինչ մեկ բառի հավասարացնելով` պատասխանատվությունը ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդելը, նույնիսկ դրանք ատելության խոսքի հետ կապելը, բարոյական և իրավական առումով խնդրահարույց է։ Այս համատեքստում օսմանյան բոլոր քաղաքացիների հիշողությանն ու խղճին հարգանք ցուցաբերելը, նրանց ձայնին ականջ դնելն անհրաժեշտ է:
Թուրքիան կարևոր և դրական քայլեր է կատարում բոլոր տեսակետները ազատորեն արտահայտելու, ազատորեն քննարկելու, ամեն տեսակ փաստաթղթի և փաստի հետաքննության համար մթնոլորտ ստեղծելու և համատեղ ապագա կառուցելու ուղղությամբ:
Որպես 100 տարի առաջ ուրախության և տխրության մեջ նույն ճակատագիրը կիսած երկու ժողովուրդների թոռներ, մեզ վրա ընկած համատեղ պատասխանատվությունն է՝ մեզ բաժին հասած հին վերքերը վիրակապել հարյուրամյա և նորից ստեղծել մարդկային կապեր:
Թուրքիան չի անտեսի այդ պատասխանատվությունը և բարեկամություն և պաղաղություն հաստատելու համար կշարունակի անել այն, ինչ կարող է: Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում` այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն արդար հիշողություն և համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրել: Այս հույզերով և մտքերով ևս մեկ անգամ հիշում ենք 1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայերին և կիսում նրանց երեխաների ու թոռների ցավը»,- մեջբերման ավարտը: