21/04/2015 09:49
Չինացի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի Հայաստան ավելանալու է
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ կառավարության՝ վաղը կայանալիք նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի արդյունքում՝ պետք է կտրուկ մեծանա Չինաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը: Դեռ անցած տարվա հուլիսին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրվել է հուշագիր՝ չինացի զբոսաշրջիկների խմբային ճամփորդությունը դեպի Հայաստան իրականացնելու մասին:
Այդպիսի ճամփորդությունների համար, Չինաստանում գործող օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է ներառվի այդ երկրների իշխանությունների կազմած հատուկ ցանկում: Անցած տարեվերջին Չինաստանը Հայաստանին տվել է նման կարգավիճակ: ՀՀ կառավարությանը մնում է մի քանի տեխնիկական հարցեր լուծել մուտքի արտոնագրերի հետ կապած, և Հայաստանը կբացվի խմբերով ճամփորդող չինացի զբոսաշրջիկների առաջ: Սա կարող է լրջորեն ավելացնել ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը