21/04/2015 17:19
System of a down-ի երաժիշտ Ջոն Դոլմայան. Հաճելի է լինել հայրենիքում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր Երևան են ժամանել աշխարհահռչակ System of a down ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը:
Օդանավակայանում նրանք չեն պատասխանել լրագրողների հարցերին, բայց Ջոնն Instagram-ի իր էջում գրել է, որ հայրենիքում լինելը հաճելի է:
«Feels good to be in the homeland»,- գրել է երաժիշտն ու տեղադրել Հանրապետության հրապարակի լուսանկարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին երեկոյան տեղի կունենա SOAD-ի բացօթյա համերգը, որը Wake up the souls համերգային շրջագայության մաս է կազմում և ուղղված է Հայոց ցեղասպանության հարցի բարձրացմանը: