Սերժ Սարգսյան. Ցեղասպանության իրականացումը հետևանք է ողջ միջազգային համակարգի ձախողման

22/04/2015 10:45

Սերժ Սարգսյան. Ցեղասպանության իրականացումը հետևանք է ողջ միջազգային համակարգի ձախողման


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից՝ տրամադրելով ելույթը, որը ներկայացնում ենք ստորև.

Մեծարգո՛ հյուրեր,

Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու և ձեր կարևոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի: Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ հիմնախնդրի վերաբերյալ համաշխարհային իրազեկվածությունը բարձրացնելու գործում:

Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր և մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկին: Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արևելքում, ծայրահեղականության և անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաև ցեղասպան դրսևորումների ի հայտ գալուն: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր:

Հարգելի՛ մասնակիցներ,

Այս համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող կենտրոնական միջոցառումներից է: Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը և վերածնունդը: Միաժամանակ դրանք այն ուղերձներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը և տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հայկական համայնքները ցանկանում են 100-րդ տարելիցի կապակցությամբ հղել միջազգային հանրությանը և գալիք սերունդներին: Այս չորս գաղափարները հիմնարար նշանակություն ունեցող խորհուրդ են պարունակում նաև մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր ցեղասպանությունների ոգեկոչման համար:

Համաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը վերնագրված է այսպես. «Ո՞րն է հիշողության և ճշմարտության դերը ցեղասպանությունների հետևանքների հաղթահարման հարցում»: Իսկապես շատ դիպուկ ձևակերպված հարցադրում է, քանզի ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Ցեղասպանությունը հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խոր են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ողջ միջազգային հանրությունը:

Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է և, միաժամանակ, անբաժանելի անհատական և կոլեկտիվ իրավունք: Բարոյական պարտավորություն և իրավունք է հիշելու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր հազարավորների կրած անմարդկային զրկանքները, հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի կուտակած նյութական և հոգևոր ժառանգության կորուստը, 20-րդ դարասկզբի հայ մտավորականության՝ հիմնականում Կոստանդնուպոլսում ապրող այն ստվար հատվածին, որին ոչնչացնելով՝ սկիզբ դրվեցին զանգվածային ջարդերին: Իրավունքի և պարտավորության այս միասնականությունն է պատճառը, որ մենք ոգեկոչման միջոցառումներն իրականացնում ենք «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով:

Չի կարելի չհամաձայնել Հոլոքոստը վերապրած, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հետ, ով նշում է. «Սպանվածներին մոռանալը հավասարազոր է նրանց երկրորդ անգամ սպանելուն»: Միաժամանակ հիշողությունը լավագույն միջոցն է ցեղասպանությունն իրականացրածների ժառանգների համար սեփական պատմության հետ առերեսվելու և լավագույն հնարավորություն՝ արդարությունը վերականգնելու համար:

Ցեղասպանությունների` Մեծ եղեռնի, Շոայի զոհերի, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է ոգեկոչվեն ոչ միայն զոհերի, այլ նաև ցեղասպանությունն իրագործածների ժառանգների կողմից: Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Ցեղասպանության իրականացումը հետևանք է ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլ նաև ողջ միջազգային համակարգի ձախողման: Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է: Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը հնարավոր եղավ իրականացնել համապատասխանաբար Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում: Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել դրանց և մյուս ցեղասպանությունների իրականացումը: Այժմ հիշողության միջոցով է հնարավոր պատկերացնել այն մեծագույն կորուստը, որ համաշխարհային քաղաքակրթությունը կրել է ցեղասպանությունների հետևանքով: Անհնարին է բառերով նկարագրել մարդկային արժեքային համակարգի խեղման այն աստիճանը, որն ընկած է այս սարսափելի ոճիրի նախաձեռնման հիմքում:

Ցեղասպանությունների վերաբերյալ մեր հիշողություններում մեծ է երախտագիտության տեղը՝ երախտագիտություն մարդկային առաքինության հանդեպ, որը ցեղասպանությունների ընթացքում փրկել է հազարավոր կյանքեր: Այդպիսի պատմությունները բազմաթիվ են. Իրենա Սենդլերի կամ Ռաուլ Վալենբերգի գործունեությունը Հոլոքոստի ընթացքում, Փոլ Ռուսեսաբագինայի գործունեությունը Ռուանդայի ցեղասպանության, Վան Չուոնի գործունեությունը Կամբոջայի ցեղասպանության շրջանում ոչ միայն ֆիզիկական գոյության երաշխիք են հանդիսացել իրենց կողմից փրկվածների համար, այլ նաև հավատի ներշնչման աղբյուր դաժանության և ատելության տիրապետության ժամանակաշրջանում:

Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին և թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին, որբախնամ և այլ տեսակի մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի և եվրոպացի անհատներին:

Հավասարապես երախտագիտության են արժանի քաղաքացիական համարձակություն ունեցող այն գործիչները, հոգևորականները, միսիոներները, դիվանագետները և քաղաքական բարեպաշտություն ցուցաբերած այն պետությունները, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվեցին մարդասիրական վեհ գաղափարներով:

Հարգելի՛ մասնակիցներ,

Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում հետևողական ջանքեր գործադրելուց զատ մեր արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: Ընդ որում, այս ուղղությունները փոխկապակցված են, քանզի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն: Այդ է պատճառը, որ մենք մեծ տեղ ենք հատկացնում ցեղասպանության կանխարգելման հիմնախնդրին՝ ևս մեկ անգամ ընդգծելով մարդկային քաղաքակրթությանն անհարիր երևույթների դեմ պայքարում մեր անսասան վճռականության և քաղաքական կամքի ամրագրումը:

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից է ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված՝ տարբեր տարիների բանաձևերը: Դրանցից վերջինն ընդունվեց այս տարվա մարտին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Բանաձևում դատապարտվում է նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հրապարակային ժխտումը, քանզի այն պարարտ հող է նախապատրաստում նոր բռնությունների համար և արգելակում է հանցագործության կանխարգելման գործընթացը:

Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և հենց բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Միանշանակ է, որ մինչ այժմ միջազգային իրավունքի տեսաբանների և պատմաբանների կողմից զգալի աշխատանք է տարվել «ցեղասպանություն» եզրույթի իրավական ամրագրման, ինչպես նաև այդ հանցագործության պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: Միանշանակ է նաև, որ վերը նշված ուղղություններով անուրանալի և հաճախ առաջնորդող դերակատարություն են ունեցել հասարակական-քաղաքական շրջանակները, լրագրողները, խորհրդարանականները: Ասվածն ամբողջովին տեղին է նաև Հայոց ցեղասպանության դեպքում: 1915-16թթ. համաշխարհային մամուլը լի էր հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող ահասարսուռ հոդվածներով: 1915թ. ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը 145 հոդված տպագրեց, որոնց խորագրերից էր՝ «Ջարդերը դադարեցնելու կոչ՝ ուղղված Օսմանյան կայսրությանը»: Թերթի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը բնորոշվեց որպես «համակարգված», «լիազորված» և «կառավարության կողմից կազմակերպված»:

1915թ. մայիսի 24-ին Դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցանք», ինչն այս ձևակերպման առաջին ամրագրումն էր նման բարձր մակարդակով:

Հետագայում այս հասկացություններն ընդգրկվեցին այդ ոճրագործության բնորոշման հիմնարար ձևակերպումների շարքում՝ ՄԱԿ-ի ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայում, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում և միջազգային իրավունքի այլ կարևորագույն փաստաթղթերում:

Ցեղասպանությունների ու մարդկության դեմ գործված հանցագործությունների կրկնության պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային հանրության հետևողականությունը, միասնականությունն ու վճռականությունը բավարար չափով չի դրսևորվել իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, ինչպես նաև ցեղասպան միջավայրի ու ժխտողականության բացառման գործում: Որպես ժողովրդավարական արժեքների հենասյուն-կառույցներ՝ վերը նշված ուղղություններով զգալի դերակատարություն ունեն հատկապես խորհրդարանները և խորհրդարանականները:

Կարևորում եմ այն հանգամանքը, որ օրենսդիրների անգնահատելի դերին նվիրված հատուկ քննարկում է նախատեսվում այս համաժողովի շրջանակներում, քանի որ նրանց ուղերձները, որոշումները և հայտարարություններն էական նշանակություն ունեն ինչպես արդարության վերականգնման, այնպես էլ հասարակություններին ու նրանց ապագա սերունդներին ցեղասպանության չարիքի հետևանքների ճիրաններից ազատելու առումով:

Ողջունում և կարևորում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այս տարի ընդունած երկու փաստաթղթերը` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունն ու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, համաձայն որի ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին, ինչը խիստ խորհրդանշական է, քանի որ հենց այդ օրն է ընդունվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս համատեքստում մեր կարևորագույն ուղերձներից մեկն էլ վերածնունդն է: 100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:

Այս ամենի հիմքը հայ ժողովրդի վերածնունդն է: Թերևս հենց այստեղ դրսևորվեց մեր ժողովրդի ամենագլխավոր հատկությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և դժբախտություններին, համամարդկային արժեքների հանդեպ հավատը պահպանելու, իր մեջ կառուցելու և արարելու ուժ գտնելու ունակությունը: Արդեն 1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Այնուհետև, խորհրդային ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծեց հոգևոր և նյութական բազում արժեքներ՝ մասնակցելով համաշխարհային գիտական և մշակութային շտեմարանի հարստացմանը: Հայ ժողովրդի վերածննդի գագաթնակետը 1991 թվականի համազգային զարթոնքն էր, Հայաստանի նորանկախ Հանրապետության անդամակցությունը ինքնիշխան պետությունների համաշխարհային ընտանիքին:

Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը և Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը:

Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է:

Հարգելի՛ մասնակիցներ

Եզրափակելով խոսքս՝ ընդգծեմ, որ այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն: Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները:

Հայտնի ճշմարտություն է, որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Ասվածը ճիշտ է նաև մարդկության քաղաքակրթության համար, քանզի մարդկությունը ռասաների, ժողովուրդների, մշակույթների և կրոնների իր ողջ բազմազանությամբ է, որ կազմում է ներդաշնակ և ամբողջական մի համայնապատկեր: Ցեղասպանությունը հանցագործություն է, որը միտված է պոկելու համաշխարհային քաղաքակրթության ծառի ճյուղերից մեկը: Յուրաքանչյուր ճյուղի կորուստը ճակատագրական կարող է լինել նաև մյուսների համար:

Հետևապես՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ մեր համեստ ներդրումն ունենանք հանուն բոլորիս միավորող համամարդկային նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ միջազգային հանրության այդ առաքելության առավել լիարժեք իրականացման:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս օրերին Երևան այցելելու համար և մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով

Տվյալ բաժնի վերջին նյութերը