22/04/2015 15:17
Հայ պատգամավորները ԵԽԽՎ-ում անմոռուկներ են հանձնել թուրքական պատվիրակությանը Լուսանկարներ
Այսօր՝ առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներ են բաժանել թուրքական պատվիրակության անդամներին:
Այս մասին տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը՝ իր Facebook-յան էջում գրելով.
«Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանութունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանութան սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակութան սենյակում»:
Լուսանկարները՝ Վ. Բաբայանի ֆեյսբուքյան էջից: