22/04/2015 14:51
Է. Նալբանդյան. Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Այդ առիթով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է.
«Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:
Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։
Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:
Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»: