22/04/2015 14:33
Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին
Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու, քանի որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է։
Կան կարծիքներ, որ այս որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Հռոմի Պապի դեմ թուրքական իշխանությունների քննադատական վերաբերմունքով:
Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունները կոշտ արձագանքներ էին հնչեցրել և հետ էին կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին։