22/04/2015 14:55
Վիգեն Սարգսյան. Թուրքական պատվիրակություններն ամենուր են, բայց դա չի խանգարում
«Ոչ մի նոր բան չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուր են՝ Ավստրիայում, Գերմանիայում, բայց դա չխանգարեց Չիլիի ներկայացուցիչների պալատին, Եվրախորհրդարանին ընդունել բանաձև, Ավստրիայի խորհրդարանի այսօրվա քայլին»,- լրագրողների հետ զրույցում, պատասխանեկով հարցին, թե Թուրքիայի պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, չի՞ վկայում թուրքական դիվանագիտության լավ աշխատանքի մասին, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ է հնչում այն տեսակետները, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չի օգտագործելու, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, Վ. Սարգսյանն ասաց, որ ոչ մի նոր բան չի տեսնում՝ նույն ժխտողականությունն է, իրերը քողարկելու նույն քաղաքականությունը:
«Զոհն ու դահիճը դրվում է նույն հարթակի վրա, տպավորություն է, թե եղել է պատերազմ, զոհեր, ցավում են զոհերի համար»,- ասաց Վ. Սարգսյանը: