22/04/2015 18:11
Առաջիկա 5 տարիներին «Գազպրոմը» 60 մլն դոլարով կավելացնի իր հայաստանյան ներդրումները
2006թ.-ից «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի գազամատակարարման համակարգի զարգացման համար ներդրել է մոտ 200 մլն դոլար:
Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է այդ ներդրումներն ավելացնել ևս 60 մլն դոլարով: Այս մասին նշված է Կրեմլի փաստաթղթերում, որոնք նախապատրաստվել են ՌԴ նախագահի հայաստանյան այցին ընդառաջ:
Նշենք, որ «Գազպրոմը» Հայաստանում գազամատակարարում է իրականացնում նոր՝ 2014-2018թթ. պայմանագրով: 2013թ.-ին ՀՀ է մատակարարվել 1,96 մլրդ խմ գազ, 2014թ.-ին՝ ավելի քան 2, 06 մլրդ խմ: