22/04/2015 16:45
Լավրով. Մոսկվան կնպաստի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն
Մոսկվան նպաստելու է, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերը մտնեն ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի լուծվի ղարաբաղյան կոնֆլիկտը և դրանով իսկ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերություններոը: Դրա համար շատ բան ենք անում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարիներ առաջ աջակցել է սահմանների բացման, փոխադարձ ճանաչման, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման գործընթացին:
«Ցավոք, փաստաթղթերը ստորագրվել, բայց ուժի մեջ չեն մտել, որովհետև այդ փուլում չստացվեց Թուրքիայում վավերացումը, բայց մենք ակտիվորեն նպաստելու ենք, որ դա տեղի ունենա»,- նշել է Ս. Լավրովը: