22/04/2015 11:56
Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը իր Facebook-յան էջում կոչ է արել Change.org-ում ստորագրել հռչակագիրը՝ պահանջելով Նոր Զելանդիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հռչակագիրը պահանջվող 5000-ից ստորագրել են արդեն 3000 մարդ:
Նշենք, որ System of a down խումբը ապրիլի 23-ի երեկոյան Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։
Նախօրեին Մոսկվայում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան:
Համանացում հայտնվել էր խմբի՝ Մոսկվայում կայացած համերգից հատված, որի ընթացքում Սերժ Թանկյան արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանին»: