22/04/2015 13:46
Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է
Գերմանիայի կողմից դեռևս Հայոց ցեղասպանության չճանաչումը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ ոճրագործությունները կանխարգելելու համար: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց լեհ իրավաբան Դոննա Ֆրիզը:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ արևը շողա հայկական երկնակամարում:
«Ես շատ ուրախ եմ այստեղ գնտվելու համար: Թուրք հասարակությունը պարտավոր է հիշել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Նա նաև կարծիք հայտնեց, որ բացի թուրք ժողովրդից, ցեղասպանությունները պարտավոր են հիշել նաև ցեղասպանագետները: Իրավաբանի կարծիքով՝ նրանց գործոնը շատ հաճախ կարող է օգնել տարբեր երկրներում ցեղասպանությունների ժխտման գործընթացը կասեցնելուն:
Ֆորումին ներկա Էդինբուրգի համալսարանի եվրոպական պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամն էլ կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցած ցեղասպանությունների մեջ ամենալիարժեքն է.
«Պարտադիր չէ լինել միջազգային իրավաբան, հասկանալու համար, որ Հայական հարցը որակվում է Ցեղասպանություն: Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է. 1915 թվականի սպանվածների թիվը հստակ խոսում է այն մասին, որ սա ցեղասպանություն է: Տարօրինակ կլինի, եթե որևէ մեկն այլ բան մտածի»,- եզրափակեց պատմաբանը: