22/04/2015 15:34
Վիգեն Սարգսյան. Համաժողովի արդյունքն ակնառու է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանման մեջ կարևոր փոփոխություն ենք տեսնում. մեր բոլոր գործընկերները շեշտադրում են Ցեղասպանություն հանցագործությունն առհասարակ, ինչը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը տանել նոր, ավելի բարձր փուլ՝ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առումով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Համաժողովի արդյունքում, շարունակեց խոսքը Վ. Սարգսյանը, Հայաստանի ձայնը դառնում է ավելի լսելի, գործողություններն՝ արդյունավետ:
«Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, 1200 գրանցված մասնակից կա: Սա ակնառու արդյունք է»,- ասաց Վ. Սարգսյանը:
Շարունակելով խոսքը՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնացել է ցեղասպանությունների դեմ պայքարը, իսկ միջազգային պայքարում առաջատարի դեր խաղալու համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ՝ մարդկային, գիտական, քաղաքական լծակներ, որոնք այդ պայքարը դարձնում են արդյունավետ: