22/04/2015 14:23
Ֆրենք Չոք. Թուրքիայի հետ պետք է խոսել ճնշումների լեզվով, այդպիսի վեկտորներ կան
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի ժամանակ հարց ուղղվեց պրոֆեսոր Ֆրենք Չոքին, ով Ցեղասպանության ուսումնասիրությունների փորձագետ է:
Նշենք, որ իր տեսության մեջ պրոֆեսորը շեշտել է, որ քաղաքական արդյունք ունենալու համար պետք է մտածել այնպես, ինչպես մտածում են ցեղասպանություն գործած պետությունները:
Վերջինից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս պետք է խոսել այն պետության հետ, որը մինչ օրս ժխտում է մարդկության դեմ կատարած իր ոճրագործությունը:
Պատասխանելով հարցին՝ պրոֆեսորը նախ ընդգծեց, որ հարցը 64 դոլարանոց հարց է, այսինքն՝ շատ լավը, ապա պատասխանեց.
«Չեմ ձևացնի, թե սպառիչ պատասխան չունեմ: Կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել ճնշումների լեզվով: Կարծում եմ՝ այդպիսի վեկտորներ կան, և առաջին ճնշումը կլինի այն, որ Գերմանիայի Բունդեսթագը ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա կլինի կարևոր գործողությունների կոճակը, որով կսեղմեն Թուրքիային, սակայն չպետք է միայն այդ քայլով սահմանափակվել»:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ Թուրքիայի հետ պետք է խոսել նաև ռազմավարական համագործակցության մասին, որը ևս կսպառի Թուրքիային:
«Սա կլինի այն կարևոր լծակներից մեկը, որը պետք է կիրառվի Թուրքիայի և նրա փոքր հարևանների նկատմամբ: Պետք է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի Թուրքիան չլինի նաև մատակարար»,- եզրափակեց խոսքը պրոֆեսորը: