22/04/2015 19:58
Երգիչ, երգահան Դանիել Դեքերը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Ամերիկացի երգիչ, երգահան Դանիել Դեքերն իր խնդրանքով դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Նա այսօր` ապրիլի 22-ին, ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել և նկարներ է տեղադրել Արա Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ Նախագահի նստավայրում Դեքերին պաշտոնապես հանձնվել է ՀՀ անձնագիր: Նրան տրված են Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքները՝ բացի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից: