23/04/2015 14:41
ԵԺԿ նախագահը Երևանում կմասնակցի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի գլխավորությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
«Ժոզեֆ Դոլի պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի, ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ, ինչպես նաև այցելություն Հայաստանում Ֆրանսիական համալսարան:
Հիշեցնեմ, որ այս տարի փետրվարին ԵԺԿ Քաղաքական Համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աննախադեպ բանաձև է ընդունել»,- գրել է Արմեն Աշոտյանը: