23/04/2015 09:47
Այսօր կայանալիք «100 ղողանջ» արարողությանը միանալու է նաև Փարիզի Աստվածամոր տաճարն ու Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչը
«Հայկական Ժամանակին» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր նախատեսված «100 ղողանջ» արարողությունը՝ նվիրված Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միանալու են նաև Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի տաճարը և Փարիզի Աստվածամոր տաճարը:
Տարբեր երկրների հարյուրավոր եկեղեցիներ հայկական եկեղեցիների հետ այսօր երեկոյան 100 անգամ զանգ են հնչեցնելու: Ակցիային, մեծ հավանականությամբ, կմասնակցի Քյոլնի հռչակավոր տաճարը ևս»: