23/04/2015 11:38
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին
Ավստրիայի խորհրդարանի կոմղից Օսմանյան կայսրությունում 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության պատճառով Թուրքիան խորհրդակցության համար հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին:
Նշենք, որ այդ հայտարարությամբ Ավստրիայի իշխանությունները կոչ էին արել Անկարային` «վերաիմաստավորել իրենց անցյալի մութ ու հիվանդագին գլուխները և Օսմանյան կայսրության` հայերի դեմ գործած ոճիրը ցեղասպանություն ճանաչել»:
Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ վրդովված են Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունից: