23/04/2015 09:40
Ծեծուջարդ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. Ինքնաթիռը հետ է գնացել
«Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը:
Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով «Հրապարակին» փոխանցել է. «Լուրջ միջադեպ չի եղել: Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռը ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղևորներին իջեցնում են, օդանավը ստուգում և նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»։