«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Բագրատ Սրբազան. Ցեղասպանության ճանաչումը սկսում է մեր ներքին կյանքի զորացմամբ

23/04/2015 16:08

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Բագրատ Սրբազան. Ցեղասպանության ճանաչումը սկսում է մեր ներքին կյանքի զորացմամբ


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասումը, որի վերաբերյալ զրուցել ենք Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան Հայր, ինչպե՞ս է տեղի ունենում սրբադասումը: Մեր եկեղեցին ունի՞ սրբադասման հատուկ կարգ:

Հայ Եկեղեցին որդեգրել է Ընդհանրական եկեղեցում ընդունված սրբերի նույն սրբակարգումը։ Իբրև Ընդհանրական Եկեղեցու մեկ, ամբողջական և անբաժան մասը` Հայ Եկեղեցին իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տվել սուրբերին՝ որպես լույսի սյուների, հավատքի առաջնորդների և օրինակելի աղոթանվեր հավատացյալների, Թեև Սուրբերի Սուրբը և սրբության աղբյուրն Աստված Ինքն է, սակայն Աստծո միջոցով սրբացված անձինք ևս հռչակվել են սուրբեր, մուծվել եկեղեցական Տոնացույցի մեջ՝ որպես տոնելիներ կամ հիշատակելիներ:
Հայ Եկեղեցին սրբադասմամբ ընդունել և ճանաչել է այն անձանց հոգևոր սխրանքը, ա) ովքեր նահատակվել են հավատքի խոստովանության վկայությամբ, բ) որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ, գ) եղել են հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության և Աստծու խոսքի բացառիկ քարոզիչներ դ) սրբակյաց են եղել:

Հայ Եկեղեցու սրբադասման կամ սուրբերի կանոնականացման հատուկ գործընթացը կամ եղանակը չի պահպանվել, սակայն ըստ ուսումնասիրությունների այն կիրարկվել է ըստ պայմանների և դեպքերի՝ երեք կարևոր շերտավորումներով. ա) սուրբ են նկատվել այն անձինք, ովքեր ժողովրդի կողմից լայն ճանաչում են ձեռք բերել թե՛ արդեն իսկ իրենց կենդանության ժամանակ և թե՛ իրենց մահվանից հետո, որոնց նշխարները մեծարվել են, գերեզմանները դարձել ուխտատեղիներ, իսկ մահվան կամ նահատակության օրը նշվել որպես ուրախության տարեդարձ, բ) տեղական եպիսկոպոսական վիճակում ժողովրդական բարեպաշտության և հարգանքի միջոցով ճանաչված անձինք, որպես տվյալ շրջանին հատուկ սուրբեր ոչ տոնելի աստիճանով, սակայն հետագայում որպես տոնելի սուրբեր, ճանաչվել են ամբողջ եկեղեցու կողմից, գ) Եկեղեցու բարձրագույն իշխանության՝ կաթողկոսական հրահանգով կամ կոնդակով տարեկան տոնի սահմանումով կամ տոնացույցում ընդգրկվելով:

Խոսելով Սրբադասման ծիսական կարգի մասին պետք է նշեմ, որ այն կազմվել է Սրբադասման հանձնախումբի կողմից, վավերացվել Եպիսկոպոսաց ժողովներում ապա օրհնվել Ամենայն Հայոց Հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից: Այն պարունակում է այս առիթով հատուկ գրված շարականը, սրբադասելիների վկայաբանությունը, սրբապատկերի օծում, մասունքների քողազերծում և հարգանքի ընծայում և ամենաառանցքայինը սուրբերի հռչակման բանաձևը, որով Եկեղեցին հռչակում է նրանց հոգևոր սխրանքը, դասում իր սուրբերի կարգին և ընդգրկում իր տոնացույցում:

-Ցեղասպանության զոհերի դեպքում տեղի է ունենալու հավաքական սրբադասում: Ո՞րն է դրա առանձնահատկությունն ու եղե՞լ են նման սրբադասման այլ դեպքեր:

Հայ Եկեղեցում սրբադասման սկզբունքը կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Յիսուսի և վասն Հայրենեաց» բանաձևային արտահայտությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա հայրենիքի գաղափարների անքակտելի միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն ունի հոգևոր մտածողության ձևավորման և Եկեղեցու փրկչական առաքելության իրականաացման մեջ։

Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Եկեղեցու սրբադասման գործընթացը, որպես Սուրբ Հոգու շնորհաբաշխ ներկայության առհավատչյա Եկեղեցու կյանքում, հոգևոր սխրանքի և Քրիստոսին հավատարմության մեծագույն օրինակ: Բնականաբար, այս գործընթացի շարունակության արդյունքում, որոշակի ուսումնասիրությունից և փաստերի համադրությունից հետո կսրբադասվեն նաև կոնկրետ անուններով անձինք ոչ միայն Ցեղասպանության նահատակների շարքից, այլև դրանից առաջ և հետո սրբության օրինակներով հայտնված անհատներ: Իսկ ընդհանրական կամ հավաքական սրբադասումը հոգևոր կյանքում մշտապես եղել է եկեղեցբանական խորհրդական մտածողության առանցքն ու հիմնասյունը ըստ որի սրբդասմամբ տոնելի են դարձել և բարեխոսությունն է հայցվել հավաքական նահատակության այնպիսի դեպքերի ինչպիսիք են՝ Վարդանանց 1036 վկաները, Ղևոնդյանց քահանայից դասը, Բեթղեհեմի Սուրբ Մանուկները, Սեբաստիայի Քառասուն մանուկները, Հնից և Նորոց, հայտից և անհայտից սուրբերը և այլն:

-Գաղափարական իմաստով, ի՞նչ կտա մեզ զոհերի սրբադասումը ու կարո՞ղ է այն ինչ-որ կերպ ազդել ճանաչման ու դատապարտպան գործընթացի վրա:

Նախ ցանկանում եմ շեշտել, որ սրբադասումն ինքնին քաղաքական ուղղվածություն կամ տարր չի պարունակում, այն իր էությամբ և բովանդակությամբ հոգևոր իմաստ և ընկալում ունի և պետք է ունենա: Այս միջոցով նաև  Եկեղեցին հռչակում է անձի կամ անձանց գիտակցաբար նահատակության, ինքնանվիրումի, ինքնազոհաբերության փաստը, ով կամ ովքեր չեն ուրացել իրենց հավատքը և մարտիրոսացել են, որն էլ եկեղեցին կոչում է հոգևոր հերոսություն:

Թե ինչ կտա արտաքին աշխարհում չեմ կարող ոչինչ ասել, սակայն ինձ համար Ցեղասպանության ճանաչումը սկսում է մեր ներքին կյանքի զորացմամբ: Սա վկայությունն է «Աստծո սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ 9) լինելու, որը մեզ հրավիրում է հավաքական սխրանքի, քննելու մեր անցյալի դասերն ու պատահարները, գնահատելու ներկան ու մեր ժամանակի նշանները:

Այն կոչում է մեզ հոգևոր խորը գիտակցությամբ այս հրավերի շուրջ ձևավորել մեր հավաքական, հանրային մտածողությունը, պետական, ազգային ռազմավարությունն ու քաղաքականությունը, Հայաստան աշխարհի, Արցախի և աշխարահսփյուռ մեր ժողովրդի հոգևոր և ֆիզիկական ապահովությունն ու պաշտպանվածությունը, մեր արդար դատի պահանջատիրությունը՝ համազգային ընդհանուր անվտանգության հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը և վերջապես սերունդների դաստիարակությունն ու կրթությունը՝ համապատասխան մեր առանձնաշնորհյալ լինելու բարձրագույն պատվին, որովհետև  Տերն Ինքն ընտրեց մեզ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը Այսօր, 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել Այսօր, 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Այսօր, 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Այսօր, 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում Այսօր, 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից Այսօր, 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան Այսօր, 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Այսօր, 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Այսօր, 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ Այսօր, 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է Այսօր, 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները Այսօր, 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) Այսօր, 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին Այսօր, 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ Այսօր, 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Այսօր, 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել Այսօր, 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին Այսօր, 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան Այսօր, 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով Այսօր, 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ Այսօր, 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Այսօր, 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Այսօր, 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը Այսօր, 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում Այսօր, 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին Այսօր, 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը Այսօր, 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից 20/12/2024 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները 20/12/2024 10:34 Դիմել եմ Փաշինյանին, իրավապահները պիտի զբաղվեն սուտ մատնություն կատարած հայտարարություններով. Թովմասյան 20/12/2024 10:26 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության ձեռնարկը 20/12/2024 10:09 Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը 20/12/2024 10:04 ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում 20/12/2024 10:01 Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով 20/12/2024 09:46 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 20/12/2024 09:42 «Ժողովուրդ». Դատավորներն ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունե՞ն 20/12/2024 09:40 «Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր» 20/12/2024 09:38 «Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում 20/12/2024 09:36 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել 20/12/2024 09:35 «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը