23/04/2015 12:00
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ինքնամաքրման տարի. Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
Այս միջոցառումը չափազանց կարևոր է: Ես այստեղ եմ ոչ միայն որպես Շվեդիայի ներկայացուցիչ, այլև իբրև Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումի ժամանակ այսպես իր ելույթը սկսեց Շվեդիայի Խորհրդարանի փոխխոսնակ Իսաբելլա Դինգիզյանը:
Նա նեց, որ Հայոց ցեղապանությունը 20-րդ դարի ցեղասպանություններից առաջինն էր, որը հիշեցնում է հայ ժողովրդի տանջանքներն ու բարբարոսությունը, և դրանց համարժեք գնահատական չտալ ուղղակի հնարավոր չէ: Նա ընդգծեց, որ ավելի քան 20 պետությունների խորհրդարաններ կոչ են արել աշխարհին՝ ընդունել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ Շվեդիայի խորհրդարանը եղել է առաջիններից մեկը:
«Թույլ տվեք հշեցնել Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, թե ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին... Այո, պարոնայք, մենք մտածելու շատ բան ունենք: Եվ պետք է ողջ աշխարհին հիշեցնենք, որ քաղաքակրթությունն այնքան էր թուլացել, որ մարդն ընդդեմ մարդու, հայի և քրիստոնյայի ոճրագործություն էր գործում: Ինձ մոտ հարցը՝ ինչպե՞ս դա եղավ, այսօր էլ շարունակում է անպատասխան մնալ, սակայն ես այդ հարցի հետ կապված իմ անձնական տեսակետն ունեմ»,- հայտարարեց խոսնակը՝ ընդգծելով, որ դեռ մանկուց շատ է լսել հայերի կոտորածների ու ջարդերի մասին, որի վերապրածը եղել իր տատը:
«Իմ տատն ինձ մանկուց պատմել է, թե տարհանման ժամանակ ինչ է տեղի ունեցել: Նա այդ ոճրագործությունը վերապրողներից մեկն էր, ով անցել էր անապատով: Այդ անապատով անցել են հազարավոր հայեր, որոնց պարտադրել են թողնել տուն ու ընտանիք: Սկզբում նա զրկվել է ընտանիքից, այուհետև՝ մորից, որից բաժանվել է գաղթի ճամփին: Նա ապրել է Շվեդիայում, որտեղ ծանոթացել է պապիկիս հետ, ով նույնպես գաղթական է եղել»:
Ի. Դենգիզյանը, կարևորելով համաժողովը, հիշեց 1915 թվականի ամբողջական պատկերը: Նա հավելեց, որ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ընթացքում իրագործվել է ցեղասպանություն: Եվ այդ ցեղասպանությունն իրականացվել է ոչ միայն հայերի, այլև հույների ու ասորիների նկատմամաբ, ովքեր կողք կողքի ապրել են հայերի հետ միասին: «Մարդկության դեմ այդ հացագործությունները երբեք չպետք է մոռացվեն: Մենք պետք է Թուրքիային հիշեցնենք, թե ինչ է այն արել: Դա ոչ միայն մեր, այլև բոլորի բարոյական պարտքն է: Եվ այն պետությունները, որոնք դիմակայում կամ պաշտպանում են ընդդեմ մարդկության իրականացված այդ չարիքը, թող մտածեն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ինքնամաքրման տարի: Մեր պատասխանատվությունն է՝ գործել այն ոճրագործների դեմ, ովքեր փորձում են այսօր էլ այդպիսի ոճիր իրականացնել հանուն կրոնի ու ազգության»,- եզրափակեց նա: