23/04/2015 11:00
Թուրքիան աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կող նյուրնբերգյան դատավարությունն է. Գ. Սահակյան
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի երկրորոդ օրը ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. ով իր խոսքում նշեց, որ ավելի քան հարյուր տարի առաջ՝ քսաներերդ դարասկզբին ատելության և հստակ հայատյացության սկզբունքն ունենալով իրենց հոգում ու մտքում՝ Օսմանյան իշխանությունները նախաձենռեցին հայերի կենսազրկման, ունեզրկման, հայրենազրկման քաղաքականությունը:
«Շնորհիվ մեր գենի, տոկունության, ապրելու և վերապրելու կամքի սակայն՝ մենք կարողացանք ոչ միայն չոչնչանալ, այլև ավելի ամուր կանգնել գետնի վրա: Մարդկութունն առ այսօր կրում է Ցեղասպանության բեռը և այդ ցեղասպանություն երևույթի դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ քաղաքականությունն այսօր էլ շարունակում է գերկա գտնվել քաղակրթությունից: Իսկ Ցեղասպանթյան ժխտողականություն նշանակում է նոր ցեղապսանություն, նոր կորուստ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Շարունակելով խոսքը՝ Գ. Սահակյանն ընդգծեց, որ այսօր Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ճանաչում են բազմաթիվ երկրներ, այլև որոշ եկրների խորհրդարաններ ընդունել են Ցեղասպանության ժխտումը քրեականցնող համապատասխան իրավական ակտեր, ինչը նշանակում է Ցեղապսանության դատապարտման նոր մակարդակ, ավելի խորն ընկալում և այդ փաստի ավելի մեծ պատասխանատվության զգացում՝ ապագա մարդկության նկատմամբ:
«Թուրքիան աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կող նյուրնբերգյան դատավարությունն է, կամ՝ ապաշխարությունը»,-հայտարարեց Գ. Սահակյանը՝ հիշելով նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի քանի տարի առաջ Դեր Զորում բարձրաձայնած այն հարցը, թե որտեղ է հայերի Նյուրնբերգը:
ԱԺ նախագահը շեշտեց, որ եթե Թուրքիայի պատասխանը լռությունն է, ապա քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի լռել: Նա կոչ արեց գործնական պայքար մղել ընդդեմ Ցեղասպանություն երևույթի: