23/04/2015 13:10
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակ. Մենք այսօր հայ ազգի կողքին ենք
Պետք է բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին ու պայքար մղել նման հանցագործությունների դեմ, որպեսզի ապագայում դրանք կանխվեն: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը:
«Հարյուր տարի առաջ մի ամբողջ ազգ գրեթե ոչնչացվեց երկրի երեսից: Դա հինավուրց ազգ էր, ազգ, որն այդ տարածքում բնակվում էր ավելի քան երկուսուկես հազարամյակ»,- ասաց Չեխիայի խորհրդարանի սենատի փոխոսնակը:
Նա ցավով նշեց, որ մարդկությունը պատմությունից դասեր չի քաղում և նման հանցագործությունները շարունակվում են:
«Հայ ազգը փոքր է, բայց հպարտ ազգ է և մենք այսօր հայ ազգի կողքին ենք»,- ասաց Զդենեկ Շկրոմախը: