23/04/2015 11:27
Եկել եմ՝ կիսելու Ձեր ցավը. ԵՄ ներկայացուցիչ
«Ես այստեղ եմ՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը»: Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում ելույթ ունենալով՝ հայտարարեց ԵՄ ներկայացուցիչ, ազգությամբ լեհ Ռիչարդ Շալոնսկին:
Սկսելով ելույթը նա նշեց, որ ողջունում է դիվանագիտական այս կարևոր միջոցառումը: «Ես այսօր այստեղ ներկայացնում եմ ԵՄ-ն, բայց որ ամենակարևորն է՝ ես լեհ եմ: Ազգ, որը հասկանում է ուրիշների ցավը, ուրիշ ազգերին, և որի ազգային հպարտությունը կարևորագույն արժեքներից մեկն է»,- հայտարարեց նա:
Նա հավելեց նաև, որ ԵՄ անունից ուզում է հարգանքի խորագույն տուրք մատուցել հայ ժողվորդին, որը 100 տարի առաջ վերապրեց ազգային մեծագույն ողբերգություն: «Ողբերգություն, որն աշխարհի պատմության ժառանգության կարևոր մասը դարձավ: Իմ ազգը նույնպես ցեղասպանության կենսափորձ ունեցավ 20-րդ դարում՝ Ֆաշիստական, նացիստական Գերմանիայի կողմից: Նման տառապանք տեսած մարդիկ, հասկանում են նույն տառապանքը կրածներին: Եվ այսօր մենք պետք է բարձրաձայնենք, որ հայերը 100 տարի առաջ մահացան միայն հայ և քրիստոնյա լինելու համար»,- հավելեց նա՝ շեշտելով, որ հիացմունքով է հայացք հառում դեպի պայքարող հայ ժողովուրդը:
«Դուք՝ հայերդ, մենք՝ լեհերս, և առհասարակ բոլորս գիտենք, որ կարող ենք կերտել ապագա, թիկունք շրջելով դեպի անցյալը: Այս համաժողովը պետք է կոչ հղի երիտասադներին ու համայն աշխարհին, ում ձեռքերում է Եվրոպայի՝ Ձեր և մեր ապագան: Մեծ պատիվ է այստեղ, ձեր առջև կագնել և ասելը, որ կարող ենք միասին հարգանքի տուրք մատուցել 1.5 մլն հայերին: Մենք պետք է միասնական մտածենք եվրոպայի ապագայի մասին»,- եզրափակեց նա:
Իր ելույթի ավարտին Ռ. Շալոնսկին հայարեն շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին. Հայաստա՛ն, Շնորհակալութուն...