Թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումը ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է

23/04/2015 12:20

Թուրքերի կողմից Ցեղասպանության ընդունումը ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը: Հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին հաղորդում է Euronews.com համացանցային պորտալը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

-Պարոն Նախագահ, այս օրերին ձեր երկիրը հիշատակում է ձեր ժողովրդի հետ տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններն ու անասելի տառապանքները։ Եվ թեկուզ 100 տարի անց վերքերը խորն են թվում։ Ո՞րն է աշխարհին ուղղված ձեր ուղերձը։

- Միջոցառումները, որոնք ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին, իրենց մեջ մի քանի ուղերձ են պարունակում։ Դրանցից առաջինը հիշատակման ուղերձն է։ Մենք համարում ենք, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող որևէ ժամանակահատվածում մոռացության մատնվել։ Երկրորդ ուղերձը, որ պարունակում են միջոցառումները, երախտապարտությունն է, որը փոխշաղկապված է հիշողության ուղերձի հետ։ Երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, այն կազմակերպությունների, այն ժողովուրդների և պետությունների, որոնք մեզ համար ամենածանր պահին բարձրաձայնեցին, ձեռք մեկնեցին և կարողացան փրկել մեր ժողովրդի մի որոշ հատվածին։ Երրորդը` հիշողության և երախտագիտության բաղկացուցիչն է, միացումն է, որը տանում է դեպի կանխարգելում, դեպի այդպիսի հանցագործությունների կրկնության բացառում: Եվ մենք մեր պարտքն են համարում, տեսնելով, վերհանելով օրինաչափությունները և այն պատճառահետևանքային կապերը, որոնք հետո դառնում են ընդհանրական նմանատիպ հանցագործությունների համար: Դրանով ասում ենք, որ պետք է պայքարել այս-այն երևույթների դեմ, որպեսզի կարողանանք կանխարգելել ապագայում ցեղասպանությունների կամ նմանատիպ այլ հանցագործությունների կրկնությունը: Եվ վերջին` չորրորդ հիմնական ուղերձը վերածննդի ուղերձն է: Երբ մենք ասում ենք, որ այս անգամ ևս մեզ վատը ցանկացողներին չհաջողվեց վերացնել մեզ աշխարհի երեսից:

-Այժմ բոլորն անկասկած ընդունում են, որ անցյալից պետք է հետևություններ արվեն: Սակայն նույնիսկ 100 տարի անց Թուրքիան և Հայաստանը, կարծես, կառչել են այս բանավեճից: Ձեր երկրների համար կա՞ն արդյոք այլ ոլորտներում համագործակցելու, առաջ շարժվելու ուղիներ, թե՞ այդ խնդիրը կմնա այն արգելքը, որը մշտապես հեռու կպահի երկուսին միմյանցից:

- Ես` որպես Հայաստանի հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Մինչ ինձ էլ ընտրված երկու նախագահները փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն:

- Վերջին օրերին թուրքական կողմը կոշտ հայտարարություններով և անսովոր կոշտության արձագանքով իր ողջ զայրույթը թափեց Հռոմի պապի հայտարարության և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը զայրույթի այս դրսևորումների նկատմամբ:

- Մեզ համար այդ հայտարարությունները` թուրքական կողմի արձագանքները անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես լսում ենք և ականատես ենք նրանց ժխտողականությանը: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Նորին Սրբության հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Գիտեք, ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս:

- Ի՞նչ կցանկանայիք, որ ասեր թուրքական կողմը: Այլ կերպ ասած` եթե նրանք ընդունեն ցեղասպանություն տերմինը, դուք կհամարե՞ք, որ հարաբերություններում ամեն ինչ կարգավորված է:

- Անշուշտ, անշուշտ: Թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է: Ես խորապես համոզած եմ` եթե դա արվի, դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում մեր հարաբերությունները` նկատի ունեմ հայ և թուրք ժաղովուրդների հարաբերությունները կբարձրանան մեկ այլ աստիճանի` շատ բարձր աստիճանի:

- Թուրքիան առաջարկել է ձևավորել պատմաբանների միջազգային հանձնաժողով, որը մեկընդմիշտ կկարգավորի այդ խնդիրը, և ինքը պատրաստ է ընդունել դրա արդյունքները: Ձեր կարծիքով, ի՞նչն է սխալ այդ առաջարկի մեջ:

- Նախ ի սկզբանե սխալ է, որովհետև ես չգիտեմ դեպք, երբ պատմաբանները նստեն-որոշեն և այդ հարցն այդպես լուծվի: Սա մեկ: Եվ երկրորդը` ես չեմ պատկերացնում թե այդ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, որովհետև թուրք պատմաբանները պետք է աշխատեն թուրք հասարակության ճնշման տակ, իշխանությունների ճնշման տակ, հայ պատմաբանները` հայ հասարակության, հայկական իշխանությունների: Բայց սրանք ամենակարևորը չեն: Ամենակարևորը հետևյալն է. մասնագիտացված կառույցները, երկրները, որոնք ունեն ամենամեծ արխիվները, դրանում չեն կասկածում, կասկած չկա: Եկեք նորից անդարդառնանք Վատիկանում տեղի ունեցած պատարագին: Ի՞նչ եք կարծում, Վատիկանը ամենատեղեկացվածներից մեկը չէ՞ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Վատիկանը պակաս ունի գրագետ պատմաբանների: Մեզ համար այդպիսի առաջարկությունը վիրավորական է, որովհետև կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը: Ի վերջո` պատմաբաններն ի՞նչ պետք է պարզեն, թե քանի՞ մարդ է զոհվել: Եվ արդյո՞ք տարբերություն կա, զոհվել է մեկուկես միլիոն, թե` մեկ միլիոն չորս հարյուր քառասունինը հազար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը