23/04/2015 12:52
Ցեղասպանությունն ամենամեծ վայրագությունն է ընդդեմ մարդկության. Հունաստանի Խորհրդարանի նախագահ
Այսօր «Ընդդմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հունաստանի Խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն, ով իր խոսքում նշեց, որ մեծագույն պատիվ է այս համաշխարհային ժողովի ընթացքում ելույթ ունենալը:
«Ինձ համար երիցս պատիվ է ելույթ ունենալն այստեղ՝ իբրև հույն, մի ազգի ներկայացուցիչ, որը կրել է ցեղասպանության տառապանքն ու նաև մեծագույն պայքար մղել ընդդեմ միջազգային հանցագործույունների: Եվ, ի վերջո, պատիվ է ելույթ ունենալ որպես Հունական խորհրդարանի նախագահ, որն առաջին խորհրդարաններից մեկն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանություն հիշելը, զոհերին հարգանքի տուրք մատուցելը ոչ միայն ժողովուրդների իրավունքն է, այլև ողջ մարդկության պարտականությունը:
Հունաստանի Խորհրդարանի նախագահի խոսքով՝ դա պարտավորություն է նաև սերունդների նկատմամբ, որոնց ձեռքում է ապագան:
«Մենք՝ պատգամավորներս, պարտավոր ենք հիշեցնել, որ ցեղասպանությունը ամենամեծ վայրագությունն է ընդդեմ մարդկության: Պարտավոր ենք հիշեցնել սերունդներին, որ պետք է լրջորեն դիմանալ քսենոֆոբիային, ազգայնականությանը, ինչպես նաև՝ վայրագությանն ու նանատիպ բոլոր երևույթներին: Իսկ այս համաժողովը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, լավագույն տարբերակն է: Ինձ համար մեծ պատիվ էր ստանալ այս հրավերն անձամբ ՀՀ Նախագահից և ՀՀ ԱԺ նախագահից: Էլ ավելի մեծ պատիվ է, քանի որ հելլենական խորհրդարանն ակտիվորեն պայքարում է ընդդեմ ցեղասպանության»,- եզրափակեց նա: