23/04/2015 12:45
Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող ոճիր է. ՌԴ Պետդումայի փոխնախագահ
Հայերի ցեղասպանությունը անհերքելի, վաղեմության ժամկետ չունեցող հանցագործութուն է, և անհնար է այն ջնջել մարդկային հիշողությունից: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը:
«Այսօր մենք հայ ժողովրդի կողքին ենք և կիսում ենք այդ ցավը, որովհետև մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն, իսկ մեր բարեկամությունը դարավոր է: Ցեղասպանությունը քաղաքակրթության դեմ ուղղված հանցագորություն է, որը ցույց է տալից, թե ինչի կարող է հասնել մարդկային դաժանությունը»,- հայտարարեց Լևիչևը՝ հավելելով, որ անհնար է կորուստները գնահատել զուտ թվերով:
Պետդումայի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դուման դեռ 1995 թվականին միաձայն ընդունեց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարություն և ապրիլի 24-ին նախատեսում է հատուկ հայտարարություն՝ հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ: