24/04/2015 11:38
Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության կապակցությամբ դիմել է հայ համայնքին
Կանադայի վարչապետ Սթիֆեն Հարփերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմել է հայ համայնքին: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ին:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այս օրը մենք հիշատակում ենք 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած մարդկանց սարսափելի մահերի տարելիցը, հատկապես հարյուր տարի առաջ հայ ժողովրդի սարսափելի տառապանքները: Եվ Կանադայի Սենատը, և Ներկայացուցիչների պալատը, ընդունել են այդ դեպքերը ցեղասպանություն ճանաչող բանաձևեր:
Այս օրը մենք հանդիսավոր նշում ենք ոչ նրա համար, որ մեղադրանք հնչեցնենք անցյալի նկատմամբ, այլ մեզ ուղեկցենք դեպի լավ ապագան: Դա մեզ հիշեցնում է այն, որ պետք է հավատարիմ մնանք հանուն այսօրվա աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հարգման պայքարին:
Այսօր Կանադայի հայերը և թուրքերը միասին են ապրում` կիսելով մեր հանդուրժողականության և բաց լինելու արժեքները: Այս ոգով մենք քաջալերում ենք Հայաստանին և Թուրքիային, որպեսզի վերսկսեն արձանագրությունների կարգավորման քննարկումները, ձգտեն հաշտության եզրեր գտնել` հաստատելով բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ և 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երկխոսություն:
Հիշատակի այս օրը մենք բարձր ենք գնահատում երկու երկրներում ապրող այն անձնանց, ովքեր խիզախորեն ուսումնասիրում են պատմությունը` ձգտելով ազնվությամբ և բարի կամքով հասնել փոխըմբռնման:
Այսօր` հարյուր տարի անց, ես միանում են կանադացիներին, հատկապես հայկական ծագում ունեցողներին` հիշելով անցյալը և հույս փայփայում խաղաղության ու փոխադարձ հանրգանքի վրա հիմնված ապագայի»: