24/04/2015 08:51
Նախագահները շարունակում են ժամանել. Օլանդը ևս Հայաստանում է (Լուսանկարները)
Այսօր Վաղ առավոտյան Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիական պատվիրակությունը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում Ֆրանսուա Օլանդին դիմավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու պատրաստակամության մասին Օլանդը հայտարարել էր դեռևս 2014 թվականին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Դա մեր համերաշխության խոսքն է մի ազգի նկատմամբ, որ այդքան ծանր ցավեր է տարել: Միաժամանակ աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր, եղեռներ, ցեղասպանություններ չկրկնվեն: Դա մեր, մեր երկրի պատասխանատվությունն է, որպեսզի այսպիսի խնդիրներ չստեղծվեն»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան այն պետություններից է, որի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման, ինչպես նաև ցեղասպանության փաստի ժխտողականության դեմ, մշտապես եղել է հստակ ու հասկանալի: