Նախագահ Սարգսյան. Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար

24/04/2015 09:16

Նախագահ Սարգսյան. Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար


Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

- Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը:

-Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ենք ջանքերը՝ անցյալի ցեղասպանությունների դատապարտման և հնարավոր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Հենց այս նպատակն էր հետապնդում մեր կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելը։ Ցավոք, սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար։

- Արձանագրությունները կյանքի կոչվեին, արդյո՞ք Հայաստանը կշարունակեր իր ագրեսիվ արշավը՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

-Նախևառաջ «ագրեսիվ» բնորոշումը տեղին չէ: Մեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ: Երկրորդ՝ ես կխուսափեմ «եթե»-ով հարցից:

Դա գործընթաց էր, որը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաջողությամբ պսակվելու դեպքում թերևս կունենայինք այլ իրականություն. չի բացառվում, որ հետագայում հենց Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մեր ժողովուրդների միջև իրական հաշտեցման փուլ թևակոխեինք: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա միտումները միջազգային հանրության՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիության քաջ գիտակցման և համատեղ ջանքերով դրանց կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի մշակման անհրաժեշտության գործնական դրսևորումն է:

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացը պետք է որ թուրքական իշխանությունների համար լուրջ ազդակ լինի առ այն, որ այս հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում:

- Ի՞նչ տվեց Ձեզ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հայտարարությունը: Դուք ակնկալու՞մ էիք այն: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հնարավոր հետևանքներ կարող է այն ունենալ:

-Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում յուրահատուկ առաքելություն է վերապահված համաշխարհային առաջնորդներին: Այս առումով Ֆրանցիսկոս Պապի կողմից ս.թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և հայտնի իրադարձությունները Հովհաննես Պողոս II Պապի պես ցեղասպանություն որակելը, դրա վառ ապացույցն են: Պապի ելույթը մարդասիրության, հանդուրժողականության, մարդկության դեմ հանցագործությունների և այլատյատության դեմ պայքարի ուղերձ էր համայն մարդկությանը, և լիահույս եմ, որ այն ուղենիշ կհանդիսանա այն երկրների համար, որոնք քաղաքական շահերը վեր են դասում համամարդկային արժեքներից:

Թուրքիայի ղեկավարության էմոցիոնալ և ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը ևս մեկ ապացույց են, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։

- Ո՞րն է Ձեր ակնկալիքը այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ Նախագահ Օբամայից: Եթե ԱՄՆ-ն կրկին որոշի հաշվի առնել իր ռազմավարական շահը տարածաշրջանում և չձեռնարկի որևէ քայլ, ինչը կզայրացնի Թուրքիային, ո՞րը կլինի Ձեր արձագանքը:

-Յուրաքանչյուր պետություն ունի իր ռազմավարական շահը,բայց կան համամարդկային շահեր, համամարդկային առաջնահերթություններ: Դրանցից մեկն անվտանգ և խաղաղ աշխարհի կառուցումն է, որը հնարավոր է առկա կնճիռները հարթելու միջոցով, այսինքն՝ սեփական անցյալին առերեսվելու, դրանից դասեր քաղելու և անհրաժեշտ քայլերի դիմելու միջոցով:

ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը դեռ 95 տարի առաջ էր փաստացիորեն ձևակերպում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը:

ԱՄՆ որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգից 44-ն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները հստակ բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք կասկածի տակ չեն դնում կատարվածի բովանդակությունը և միայն քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով են խուսափում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Մենք վստահ ենք, որ ի վերջո համամարդկային արժեքները վեր կդասվեն քաղաքական անցողիկ շահերից:

- Չնայած Եվրոպական խորհրդարանը 1987թ. ճանաչել էր հայ-կական պահանջները և նման բանաձև ընդունեց ս.թ. ապրիլի 15-ին, ես նախորդ տարիներին հանդիպել եմ բազմաթիվ եվրոպական լիբերալների, ովքեր սատարում էին Թուրքիայի այն պնդումներին, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Այս մասին հղում կա նաև հայ-թուրքական արձանագրություններում՝ նպատակ հետապնդելով ստեղծել հատուկ հանձնաժողով: Չնայած այս փաստին՝ մենք ականատես ենք եղել հայկական իշխանությունների այն մոտեցմանը, որ պատմությունը քննարկման ենթակա չէ: Արդյո՞ք սա ինքն իրեն հակասող մոտեցում չէ:

-Ես տեղյակ չեմ, թե Եվրոպական խորհրդարանի որ ներկայացուցիչների հետ եք Դուք հանդիպել, բայց 28 եվրոպական երկիր և շուրջ կես միլիարդ բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ի բացահայտ մեծամասնությամբ ընդունված բանաձևն արդեն իսկ խոսում է Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման մասին:

Այդ փաստաթղթով օրենսդիր մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքներին:

Ինչ վերաբերում է պատմությունը պատմաբաններին թողնելուն, ապա Հայոց ցեղասպանության փաստն արդեն իսկ մեկ դար ուսումնասիրվել է տարբեր գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների ասոցիացիայի, օրենսդիրների և նույնիսկ մի շարք թուրք պատմաբանների կողմից: Բոլորն էլ միակարծիք են, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում, միանշանակ ցեղասպանություն է: Այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Եվ սա հասկանում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել:

- Փետրվարի 16-ին Դուք հետ կանչեցիք Արձանագրությունները ձեր խորհրդարանից: Մյուս կողմից, Արձանագրությունները դեռ գտնվում են Թուրքիայի խորհրդարանում՝ սպասելով քաղաքական հարմար պահին, երբ այն կվավերացվի: Արդյո՞ք Հայաստանի այս քայլը չի ընկալվում որպես հաշտեցման ջանքերից ձեր կողմի հետընթաց: Նշանակու՞մ է արդյոք այն, որ 2009թ. գործընթացն ամբողջությամբ տապալված է:

-Հռետորական հարց հնչեցնեմ՝ իսկ ե՞րբ է թուրքական չափանիշներով հարմար պահը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. հարմար պահը ե՞րբ է: Սա Թուրքիայի կողմից տարրական հարգանքի բացակայություն է ոչ միայն այն կողմի հանդեպ, ում հետ որ ստորագրվել են արձանագրությունները, այլև իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին:

Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը:

Ցավոք Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացա-կայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնո¬լորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում:

6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք:

Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով ցավոք կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության:

- Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից:

-Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը:

Վերջում ցանկանում եմ արձանագրել. եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը:

- Ինչո՞ւ Հայաստանը վիրավորական համարեց Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված արարողությանը: Թուրքական պաշտոնյաները հայտարարում են, որ նրանք վերջին 20 տարում նշում են այդ արարողությունը, և այս տարին հատուկ է այն առումով, որ Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն է: Կարծես 30 երկրների ղեկավարներ են մասնակցելու այդ արարողությանը: Արդյո՞ք Հայաստանը մտահոգված է այդ փաստով:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեզ համար մրցակցություն չեն: Եթե Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով ապահովել առավել շատ երկրների ղեկավարների մասնակցություն՝ ստվերելու Հայոց ցեղասպանության միջոցառումները, ապա մեր առջև դրված են շատ ավելի լուրջ և հեռահար նպատակներ. ստեղծել գործուն հարթակ միջազգային հանրության համատեղ ջանքերով պայքարելու մարդկության նկատմամբ իրականացված և ապագա հանցագործությունների դեմ:

Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք ո՛չ ստիպում, ո՛չ սպառնում, ո՛չ էլ շանտաժի ենք ենթարկում միջազգային հանրությանը՝ մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները գալիս են Հայաստան՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահերով, այլ սկզբունքներով, համամարդկային արժեքներով և բարոյական մղումներով:

Ինչպես դուք նշեցիք, Թուրքիան ընդամենը 20 տարի է, ինչ կազմակերպում է այդ միջոցառումները: Բայց փաստենք նաև, որ 20 տարիների ընթացքում երբեք այն չի նշվել ապրիլի 24-ին: Իսկ այս տարի տոնակա-տարությունը առաջին անգամ է, որ նախատեսվել է կազմակերպել հենց այն նույն ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդն արդեն հարյուր տարի անընդմեջ համախմբված կերպով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է»:

- Չե՞ք կարծում, որ սահմանի բացումը կփոխի հարաբերություններում առկա այսօրվա դժվարությունը:

-Սահմանի բացումը շատ բան կփոխի: Առաջին հերթին վստահության որոշակի մթնոլորտ կձևավորվի, գործարար շահավետ կապեր հաստատելու հիմք կստեղծվի, լուրջ նպաստ կլինի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսական զարգացման համար: Սահմանի բացումը նաև կակտիվացնի շփումները մեր քաղաքացիական հասարակությունների միջև՝ ավելի հաղորդակից դարձնելով միմյանց մոտեցումներին և ընկալումներին, ինչը, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կթողնի նաև երկու ժողովուրդների հաշտեցման վրա:

- Հիմա, երբ 2015թ. ապրիլի 24-ը շուտով անցնի, ո՞րը կլինի հայկական պետության ռազմավարությունը հետագա տարիներին։ Տեղ կլինի՞ արդյոք նոր ջանքերի համար՝ սկսելու հաշտեցման նոր գործընթաց։ Դուք անձնապես ունե՞ք քաղաքական կամք՝ փոխելու այս փակուղու գործընթացը, որը թույլ չի տալիս երկու պետություններին ապրել որպես հարևաններ։

-Մենք բազմիցս նշել ենք, որ 2015 թվականով մեր պայքարը չի ավարտվում, այլ թևակոխում է ավելի հասուն փուլ: Չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, նրա դատապարտմանը հասնելու հնարավորություն ունեցել ենք միայն Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակումից հետո: Այսինքն՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվել: Եվ հետագա տարիներին կլինի էլ ավելի համակարգված և նպատակաուղղված:

Հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի:

- Թուրքիայի Հանրապետության վարչապետ Դավութօղլուն ապրիլի 19-ին մեր կողմից անսպասելի մի հայտարարություն արեց: Նա ասաց. «Ես ցավակցում եմ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանցի հայերի թոռներին»: Հայտարարության մեջ նաև տեղ են գտել ցավերը կիսելու, արդար հիշողություն, անցյալի հետ անկեղծ առերեսվելու կարգի արտահայտություններ: Եվս մեկ անակնկալ կայանում է նրանում, որ ապրիլի 24-ին Հայոց Պատրիարքարանում աղոթք է մատուցվելու: Ի՞նչպես եք գնահատում ուղերձի բովանդակությունը:

-Ուշագրավ է, որ այդ ուղերձը հրապարակվել է ապրիլի 19-ին: Եթե այն տարածվեր ապրիլի 24-ին, այսինքն՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին կամ դրա նախորդ օրը, ես այն կհամարեի շարքային մի հայտարարություն, որի ժխտողական բովանդակությանը մենք ծանոթ ենք նախորդ հայտարարություններից: Բայց քանի որ տարածվեց այդքան շուտ, մեր կարծիքով, դա մի փորձ էր դիմակայելու կամ ազդելու այն մեծ գործընթացին, որ հիմա Ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխարհով մեկ ընթանում է. հասկանալի է, թե ինչու ապրիլի 19-ին տարածվեց: Իսկ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի խոսքերը խեղաթյուրելը, մանիպուլյացիայի ենթարկելը կամ էլ հակադարձելը, կարծում եմ, անհարիր էր:

Այդ կեղծ հայտարարության բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, այլ ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին Թուրքիայի Նախագահ պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի և կանի իրական հայտարարություն, որի մեջ կասի այն, ինչ տեղի է ունեցել, և ինչը մեզ հնարավորություն կտա սկսելու մեր երկու ժողովուրդների միջև հաշտության գործընթացը: Ավելի ճիշտ, միգուցե ոչ թե ժողովուրդների միջև, այլ մեր և Թուրքիայի ղեկավարության միջև, որովհետև ես Թուրքիայի ժողովրդի նկատմամբ, թուրքերի նկատմամբ բացարձակապես ոչ մի կշտամբանք չունեմ:

- Եթե դուք պատրաստ եք Թուրքիայի ժողովրդի նկատմամբ ձեր զգացմունքները կիսելու հետևայլ հարցը կցանկանայի տալ: Նույն պատերազմի ժամանակ թուրք և մահմեդական հասարակությունների ապրած ցավերը Ձեզ համար ինչ են խորհրդանշում: Հայաստանը նույն ժամանակվա ընթացքում թուրքերի ապրած ցավերը, կորուստները և տեղահանությունները ընդունում է՞:

-Հայ ժողովուրդը չի կարող այդ տառապանքը չհասկանալ, որովհետև հայ ժողովուրդը իր առնվազն երեքհազարամյա պատմության ընթացքում շատ է տեսել և՛պարտություններ, և՛ հաղթանակներ: Եղել են և՛ տառապանքներ, և՛ ուրախություններ, այնպես որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է հասկանալ, թե ինչ տառապանքներ կարող է կրել ցանկացած ժողովուրդ, այդ թվում՝ թուրք ժողովուրդը պատերազմի ընթացքում: Բայց մի բան է տառապել, այլ բան է Ցեղասպանության ենթարկել: Եթե թուրք ժողովուրդն էլ է Ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրության օրոք, թող Թուրքիայի այսօրվա իշխանությունները ճանաչեն և՛ հայերի Ցեղասպանությունը, և՛ թուրքերի Ցեղասպանությունը, որն իրականացրել են Օսմանյան իշխանությունները:

Մի բան է, երբ մեկ, երկու, երեք գյուղերի բնակիչներ կարող են իրենց տեղը փոխել, կամ առանձին քաղաքացիներ փոխել իրենց տեղերը, ինչի համար ափսոսում ենք, բայց երբ ժողովուրդ է բնաջնջվում, դա բոլորովին այլ հանգամանք է: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Ցեղասպանության թանգարան, ես այնտեղից եմ հիմա գալիս: Եվ խորհուրդ եմ տալիս երկու փաստի վրա ուշադրություն դարձնել. մեկը Երիտթուրքերի ղեկավարների արտահայտություններն են՝ հայերին բնաջնջելու իրենց նպատակների մասին: Երկրորդ՝ Ռաֆայել Լեմկինի հարցազրույցներն այնտեղ կան, որտեղ նրան հարցնում են՝ «Ի՞նչ է նշանակում Ցեղասպանություն», ասում է. «Ցեղասպանությունն այն է, ինչ կատարվել է հայերի, հրեաների հետ»: Էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան:

Ես մեծ հույս ունեմ, որ տարիներ անց Թուրքիայում այնքան շատ է լինելու այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել, որ այլևս անհնար է լինելու անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին արեց պարոն վարչապետը (ապրիլի 19-ն):

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը