24/04/2015 13:40
Չորս երկրի նախագահները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում (Լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքից:
Չորս երկրների ղեկավարները շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել նոր մշտական ցուցադրությանը: Նրանք նաև գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: