24/04/2015 11:43
1.5 մլն զոհերը արդեն զոհեր չեն, այլ՝ իրենց հեղված արյամբ և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր՝ արդարության կոչ անող երկնային զինվորներ
Այսօր Ծիծետռանակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 100 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոսդանապոլսում և այլ քաղաքաներում հայ մտավորականների ձերբակալություննրով՝ սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի հանցանգործություններից մեկը: Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, դիմելով մեր երկիր ժամանակ պաշտոնատար անձանց, ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այն, ինչ կարատվեց 1915-ին և շարունակվեց հաջորդ տարիներին, ասաց Ս. Սարգսյանը, աննախադեպ էր իր ծավալաներով և հետևանքներով:
«Հայ ժողովուրդը տեղահանվեց և բնաջնջվեց՝ համաձայն պետականորեն մշակված ծրագրի, բանակի, ոստիկության և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հրոսակախմեբերի մասնակցությամբ: Մարդակային լեզուն անզոր է փոխանցել այն, ինչ ապրեց հայ ժողովուրդը: Հայ լինելու պատճառով բնաջնջվեց շուրջ 1.5 մլն ժողովուրդ: Մի մասը վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը»,- ասաց երկրի ղեկավարը:
Խոսելով նախօրեին Ցեղասպանության զոհերի սրբադասման մասին՝ նախագահն ասաց, որ սրբադասված 1.5 մլն զոհերը արդեն զոհեր չեն, այլ՝ իրենց հեղված արյամբ և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր՝ արդարության կոչ անող երկնային զինվորներ:
«Ցավոք, ապրիլ ամիսը իր սև հետքը թողեց ողջ մարդկության պատմության մեջ՝ հոլոքոստ, Ռուանդա… Այսօր նույն ապրիլ ամսին մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ բարձրաձայնելու՝ թող աշխարհի որևէ ծայրում հուշահալիր կանգնեցնելու կարիք չլինի, հիշատակելու՝ պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»»,- ասաց նա:
«Այս պահի ուղերձը, բարձրանալով երկիրնք և միախառնվելով օրերս Սուրբ աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելևէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թող ցրի 100-ամյա ժխտողականության խավարն ու վեր դնի նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, Ցեղասպանության սարսափներն ապրող մարդկան տանջանքներին: Սա է մեզ հասած պատգամը, որը պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին: Հիշողությամբ և պատասխամատվությամբ խասխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմերի ձևավորումն է: Հիշողության և պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»: Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը:»,- ասաց նախագահը: