24/04/2015 12:20
Ցեղասպանության չընդունումը քաղաքական մանրախնդրություն է. Սերբիայի նախագահ
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Սերբիյի ժողովրդ և իր անունից ելույթ ունեցավ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, ով իր խոսքում նշեց, որ չէր կարող այս օրը չլինել հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի կողքին:
Ողջունելով ներկաներին, ՀՀ, Ֆրանսիայի, և ՌԴ նախագահներին՝ Սերբիայի նախագահը նշեց, որ սերբիայի ժողովրդի հարգանքն ու աղոթքներն է փոխանցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն նահատակներին:
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի սերբական ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցեմ այս ահավոր ողբերգության նահատակներին: Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցածը դաժան իրադարձություն էր, որին կարեկցելու և ճշմարտությունն ընդունելու անհրաժեշտություն կա: Ժամանակին Սերբիան ևս մարդկային մեծ կորուստներ է կրել, որոնց թիվն ընդհանուր առմամբ կազմում էր բնակչության մոտ 28 տոկոսը, որոնց մեծ մասը սպանված զինովրներ էին, իսկ մյուսները՝ հասարակ քաղաքացիներ: Շատերի գերեզմանները չեն էլ գտնվել: Եվ ես հարգում եմ ոչ միայն մեր սուրբ զոհերի նահատակությունը, այլև հայ ժողովրդի, որի նկատմամբ տեղի ունեցավ Ցեղասպանություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունից հետո, մենք ևս իրավունք ունենք թույլ տալու, որպեսզի անցյալի ցնցող պատմությունները մոռացության չմատնվեն: Մոռացության մատնել չենք կարող ոչ միայն այդ փաստերը, այլև՝ անարդարությունը»,- հայտարարեց նախագահը:
Տ. Նիկոլիչի խոսքով՝ ճշմարտության ժխտումն ու նենգափոխումը բացասաբար է ազդում ոչ միայն իրազեկման մակարդակի, այլև ժողովուրդների հետագա զարգացման վրա:
«Առավել ցավալին ու դժվարը մերձավորների հետ դրա մասին չխոսելն է: Խոսելով ցավի մասին՝ կարելի է ազդել մարդկանց խղճի վրա: Իմանալով անհերքելի ճշմարտությունը, այսօր եկել ենք այստեղ, որպեսզ կանգնենք բոլոր նրանց կողքին, ովքեր ապրել են այդ ցավը, տուրք մատուցենք այն զոհերի հիշատակին, ովքեր նահատակվեցին այդ օրերին: Այս տարածաշրջանում ցեղասպանությունը, այդ եզրույթն անգամ չհարգելը, քաղաքական մանրախնդրություն կլինի, երկակի չափորոշիչ: Չէինք կարող չգալ այստեղ, և չհարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպե՞ս կարող էր Սերբիան չմասնակցել այս միջոցառմանը, երբ Սերբիան վերջին բոլոր պատերազմներում պարտություն է կրել: Ինչպե՞ս այսօր կարող էինք այստեղ չլինենլ ու դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը և խուսափել ճշմարտությունից: Ինչպե՞ս դասեր չքաղենք այդ ճշմարտությունից: Մենք պետք է լինենք աշխարհի քաղաքացիներն ու գիտակցենք, որ միայն մեր ջանքերի շնորհիվ կարող ենք ազդել համամարդկային այն արժեքների վրա, որոնք ազդում են մարդկության զարգացման վրա: Միասնաբար աղոթում ենք: Եկեք լինեն մարդ, (մեջբերեց Սերբիայի Պատրիարքի խոսքերը- Aysor.am) և հարգենք 1915 թվական զոհերի հիշատակը»,- եզրափկեց նախագահ Նիկոլիչը: