24/04/2015 14:12
Մարիա Գուլեգինա. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աշխարհի լավագույն դրամատիկ սոպրանո Մարիա Գուլեգինան հայերեն է երգել՝ կատարելով Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:
Նշենք, որ նա երեկ ժամանել է Երևան և «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Լի եմ ոույզերով, քանի որ մենք նշում ենք ողբերգական տարելիցը՝ 100 տարին։ Կարծում եմ, որ այդ տարելիցը պետք է բեկումնային պահ լինի, որ մարդիկ պարզապես հասկանան, ընդունեն, գիտակցեն և այս պահից սկսած ապրեն նորովի։ Մեզ բոլորիս խաղաղություն է պետք, և չարությունն ու ատելություն սպանում են»,-ասել է նա: