24/04/2015 12:23
Օլլանդ. Թուրքիայում կարևոր բառեր կան, որոնք հնչել են, կան նաև, որ սպասում են հնչելուն
1915-ի մայիսից ի վեր Ֆրանսիան Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարությունը՝ որակելով այն, ինչ եղավ հայերի հետ որպես հանցագործություն մարդկության դեմ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլլանդը:
«Պատերազմներից հետո Ֆրասնիան կարիք ուներ վերակառուցվելու և հայերը օգնեցին՝ առանց մոռանալու իրենց ինքնությունը: Այսօր ուզում եմ հիշել բոլոր այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, նրանք բոլորը նույնքան ֆրանսիացի են, որքան հայ. Շառլ Ազնավուրըը մեր համատեղ պատմությունն է:
Մենք գիտակցում ենք, որ 1,5 մլն հայի ոչնչացմամբ 1 դար առաջ Ցեղասպանություն բառը, այսպես ասած, հայտնագործվեց:
Այս օրենքը հռչակում է ակնհայտ իրողություն: Այն դատապարտում է վաղուց ի վեր պատմաբանների կողմից հաստատված փաստերը»,- ասաց Ֆրսանսիայի Նախագահը:
Միայն ճշմարտությունը, նրա խոսքով, կարող է մեղմել ցավը: «Չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի փոխարեն: Ֆրանսիան ցանկանուում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են իրենց ամենասուրբ իրավուքնների համար, իսկ ամենամեծ իրավունքը՝ հիշողության իրավունքն է: Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև և այդ պատճառով է ֆրանսիական հանրապետության արխիվների հրապարակումը Ռուանդայի ցեղասպանության հետ կապված:
Ֆրանսիան միշտ հակազդում է, երբ հրեաները սպանվում են միայն նրա համար, որ հրեա են, երբ քրիստոնյաները սպանվում են, որովհետև ուղղակի քրիստոնյա են, մահմեդականները սպանվում են նրա համար, որ մահմեդական են: Ֆրանսիան միշտ ներկա է, Ֆրանսիան միշտ պայքարում է»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ Ֆ. Օլլանդն ասաց, որ Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց գիտի, թե որն է պատմության արդարությունը:
«Ոգեկոչել՝ նշանակում է թույլ չտալ, որ նման իրադարձությունները կրկնվեն: Հայոց ցեղասպանության 100-ամյակը խաղաղության ու հաշտեցման կոչ է: Թուրքիայում կարևոր բառեր կան, որոնք հնչել են ու կան դեռ կարևոր բառեր, որոնք սպասում են հնչելուն, որպեսզի մեղմացնեն ցավը:
Ես հույս ունեմ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի առաջիկայում ու ցավով եմ հիշատակում. Սա է Երևանի ուղերձը՝ խաղաղություն, խաղաղություն զոհերի հիշատակի համար, խաղաղություն վերապրածների հիշողության, խաղաղություն Մերձավոր Արևելքին, խաղաղություն տարածաշրջանին, խաղաղություն…