25/04/2015 10:34
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մաին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Դոլը և Հովհաննիսյանը քննարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաև ԵԺԿ ընտանիքի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նորարար նախաձեռնությունները:
Հանդիպմանը մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, միջազգային հարցերով կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: