27/04/2015 13:04
Հրատարակվել է «Եղեռնազոհ գրողներ» անթոլագիան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը համատեղ կազմել են «Եղեռնազոհ գրողներ» անթոլոգիան, որտեղ հավաքված են փաստագրական վկայություններ Ցեղասպանության զոհ դարձած գորղների մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անթոլոգիայի հեղինակները ներկայացրեցին կատարված աշխատանքը:
«Ցեղասպանության ճանաչման գործում շատ մեծ տեղ է հատկացվում գրականությանը, քանի որ գրականությունը և կինոն շատ ավելի մերձ են աշխարհի ժողովուրդներին ու հասկանալի»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղապսանությունից հետո մեծածավալ գրականություն է ստեղծվել և կան հեղինակներ, ովքեր գրել են Ցեղասպանության թեմայով, սակայն Հայաստանում այդ անունները հայտնի չեն:
Ըստ նրա՝ Ցեղասպանության թեման որոշ առումով շահարկվել է նաև, թարգմանվել են հեղինակներ, որոնք ցեղասպանության հաշվին ցանկանում էին բարձրացնել իրենց հեղինակությունը, սակայն կան հեղինակներ, որոնց գործունեությունն ու ստեղածագործությունները կարևոր են ու մեծարժեք:
Գրականագետը ներկայացրեց հայ ժամանակակից հեղինակների, ովքեր անդրադարձել են Ցեղասպանության թեմային` Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը», Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին»:
«Անթոլոգիայում ընդգրկված է 31 գրող որոնցից շատ շատերի անունները չեն շրջանառվել»,- ասաց նա, հավելելով, որ պարբերաբար կհրատարակվի եղեռնագործությանը զոհ գնացած հեղինակներին:
«Եղեռնազոհ գրողներից ամենաերիտասարդը բանաստեղծ Արմեն Դորյանը 23 տարեկան էր, ամենաավագը՝ 56»,- տեղեկացրեց Արքմենիկ Նիկողոսյանը: