27/04/2015 13:13
«Նոր ալիք-2015»-ում Հայաստանը ներկայացնելու է Գրիգոր Կյոկչյանը
«Նոր ալիք-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Գրիգոր Կյոկչյանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է երգիչը:
«Բա չիմացաք....Կիրակի օրով ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը...Այս տարի ՆՈՐ ԱԼԻՔ մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»,-գրել է նա:
Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվելու է Սոչիում օգոստոսի 25-30-ը:
Երգիչ, երգահան, դաշնակահար Գ. Կյոկչյանը 1997թ., 1999թ. և 2000թ. դարձել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի դափնեկիր, 2007թ. մասնակցել է «Հայսուպերսթար» հեռուստանախագծին, 2008թ. դարձել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիր: