27/04/2015 10:50
Նազարբաևը վերընտրվեց
Դեռ շաբաթ օրը Ղազախստանում լռությանօր էր հայտարարված, իսկ այսօր ողջ տեղական ու միջազգային մամուլը հեղեղված է քաղաքական ու ոչ քաղաքական մեկնաբանություններով. Ղազախստանում կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում կրկին հաղթել է գործող նախագահ Նորսուլթան Նազարբաևը:
ԸստԿԸՀ նախնական արդյունքների՝ գործող նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների 97.7%-ը: Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ երկրորդ տեղը 1.6%-ով զբաղեցրել է կոմունիստների առաջնորդ Տուրգուն Սիզդիկովը, իսկ երրորդ տեղը՝ 0.7%-ով արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը:
Նախնական սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ձայների մեծամասնությունը պետք է ստանար գործող նախագահը, ով իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է Ղազախստանն ընդգրկել 30լավագույն երկրների ցանկում:
Ընտրություններն արտահերթ էին, քանի որ դրանք չէին կարող համընկնել 2017 թվականին կայանալիք Խորհրդարանական ընտրությունների հետ: