27/04/2015 12:50
Վարդան Մինասյանը նշանակվել է «Փյունիկի» գործադիր տնօրեն
«Փյունիկի» ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է Փյունիկի փոխնախագահ։
Նշենք, որ Վարդան Մինասյանը «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր և բոլորովին վերջերս է հեռացել այդ ակումբից:
Բացի մարզիչ Վարդան Մինասյանից, «Տոբոլիից» հեռացել են նաև գլխավոր մարզչի օգնական Ռաֆայել Նազարյանի և ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Համագործակցությունը դադարեցվում է փոխադարձ համաձայնությամբ: