27/04/2015 12:02
Նալբանդյան. Եթե բոլորը խոսում են մի լեզվով, որը դու չես հասկանում, ապա սխալը քո մեջ է
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ Թուրքիայից ստացվող արձագանքները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի որակմամբ ոչ այլ ինչ են, քան հակաարձագանքներ: Այս մասին ԱԳ նախարարը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ Թուրքիային թերևս ավելի հեշտ կլիներ մեկ հայտարարությամբ հանդես գալ.
«Թուրքիային ավելի հեշտ կլիներ հանդես գալ հայտարարությունով՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը, որ նրանք խոսում են մի լեզվով, որն իրենք չեն հասկանում: Բայց այստեղ էլ մտածելու կարիք կա. եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով ու դու այն չես հասկանում, ապա պետք է մտածես՝ միգուցե սխալը հենց քո մեջ է»,- ասաց նա:
Է. Նալբանդյանի խոսքով՝ դրա փոխարեն, սակայն, Թուրքիան վերջին շրջանում քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Եվրախորհրդարանին, ու այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: