27/04/2015 12:21
Ավարտվել է «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի ավանդական մրցաշարը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը:
85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը պայքարել են մրցանակների համար: Շահինյանը 3-րդ տեղի համար պայքարում զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Բասար Մեթեհանին:
Եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը 3:2 հաշվով առաջ է եղել Իրանը ներկայցնող Ակլաջի Հաբիբոլայի հետ գոտեմարտում, սակայն պարտություն է կրել: