27/04/2015 15:08
«Եվրատեսիլ 2015»-ում ունենալու ենք հայկական էլեմենտներով բեմադրություն»
Վստահ եմ՝ հիանալի շոու ենք ապահովելու Եվրատեսիլի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա, քանի որ ներկայացվելիք երգը բարդ է:
«Բարդ երգ է, փորձել ենք հնարավորինս նվազեցնել բարդ շարժումներն ու բարդ լուծումները: Եթե բեմում ունենք վեց հիանալի երգիչ, կոնկրետ ասելիք, հավատացեք, այլ բաներ պետք չեն»,-ասաց նա՝ նշելով, որ բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը:
Նա ասաց, որ ունենալու ենք թվային, մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, շնչով բեմադրություն, իսկ մանրամասները հայտնի կլինեն մայիսի 19-ին: