27/04/2015 14:12
Եսայի Ալթունյան. Բեմում լինելու ենք 10 միլիոնով, ոչ թե՝ 6 հոգով, քանի որ ներկայացնելու ենք ամբողջ հայությանը
Բեմում լինելու ենք 10 միլիոնով, ոչ թե 6 հոգով, քանի որ ներկայացնելու ենք ամբողջ հայությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանը «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում «Genealogy» խմբի Եվրոպա աշխարհամասը ներկայացնող ֆրանսահայ հայտնի երգիչ Եսայի Ալթունյանը:
Նրա խոսքով՝ ինքը նախկինում 2 անգամ Ֆրանսիայի կողմից հրավեր է ստացել մասնակցել մրցույթին, սակայն հրաժարվել է:
Հայաստանի ներկայացուցիչ Ինգա Արշակյանն էլ ասաց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել առաջարկը և այժմ մեծ աշխատանք են տանում՝ հաջողության հասնելու համար:
Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը, Աֆիկայից Վահե Թիլբյանը, Ասիայից՝ Ստեֆանի Թոփալյանը ասացին, որ իրենց համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նման հանճարեղ կոնցեպտով:
«Միասին ներկայացնում ենք մեր արմատները, պատմությունը, բոլորս ունենք մեր ճակատագրերը, բայց մեկ պատմություն»,-ասաց Թ. Կապրելյանը:
Ավստրալիա աշխարհամասից՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ' Դոհերթին ասաց, որ միշտ երազել է լինել Հայաստանում, ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմերում, ինչպես և իր ուսուցչուհի Արաքս Մանսուրյանը:
Նրանք հույս հայտնեցին, որ միասին կկարողանան Հայաստանին հաղթանակ բերել և ամեն ինչ անում են դրա համար: