27/04/2015 14:53
Սիամանթո, Ռուբեն Սևակ, Թլկատինցի...արևմտահայ գրողները` գերմաներեն
Լույս է տեսել «Ափ մը մոխիր» վերտառությամբ արևմտահայ դասական հեղինակների գործերը` գերմաներեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գիրքը ներկայացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հավելելով, որ գրքում ներառված են Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Արտաշես Հարությունյանի ստեղծագործությունները:
«Հայ գրողների գործերի թարգմանիչները գերմանացի ժամանակակից գրողներ են»,- ասաց Է. Միլիտոնյանը՝ նշելով, որ փորձ է արվել աշխարհին ներկայացնել այն ուժը, որ փորձել են վերացնել. «Հրատարակության նպատակն է աշխարհին ցույց տալ, թե ինչ մեծ գրողների են սպանել»:
Է. Միլիտոնյանը ներկայացրեց նաև գերմաներեն թարգմանված հայ և գերմանացի դպրոցականների շարադրությունները՝ ցեղասպանության թեմայով, ձեռնարկը կոչվում է «Ուրացված, մոռացվա՞ծ»:
Մայիսի 10-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի ս. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա գրքերի շնորհանդեսը: