27/04/2015 19:36
Սոսո Պավլիաշվլիիի համերգը կկայանա մայիսի 2-ին մարզահամերգային համալիրներում
Մայիսի 2-ին ժամը 19.00-ին մարզահամերգային համալիրներում կկայանա երգչուհի Անչոկի, Նարի Հարությունյանի և Սոսո Պավլիաշվիլիի համերգը: Տոմսերի արժեքը` 3000, 5000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 50000 դրամ է:
Համերգի կազմակերպիչ, «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ լինելու է հիթերից և երգերի պրեմիերաներից բաղկացած ծրագիր:
«Համերգը կենդանի է, պարային համույթների և մեր լավագույն երաժիշտներին ուղեկցությամբ, այսինքն, Սոսո Պավլիաշվիլին ոչ թե իր խմբով է գալու Հայաստան, այլ այստեղ հատուկ խումբ ենք ստեղծել, որոնք կնվագեն Անչոկի, Սոսոի հետ: Առաջարկը եղել է իմ կողմից, ինքն էլ սիրով համաձայնվել է, քանի որ շատ սիրում է մեր հայ երաժիշտներին և շատ է աշխատել նրանց հետ»,- ասել էր նա:
Զ. Մխեյանի խոսքով՝ Անչոկը և Սոսոն պրեմիերաներ են ներկայացնելու, սակայն համերգային ծրագիրը հիմնականում կազմված է նրանց հիթերից: